ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐՊԻՍԻ
Բժիշկներ
ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐՊԻՍԻ
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» -ի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար
1962-1972թթ. սովորել է Երևան թիվ 78 միջնակարգ դպրոցում։
1972-1978թթ սովորել է ԵՊԲԻ-ի Բուժական գործ ֆակուլտետում, 1978-1979թթ.՝ նույն բուհի ինտերնատուրայում՝ վիրաբուժություն մասնագիտությամբ։
Սովորել է ԱՄՆ-ի Բոստոնի և ՌԴ Սանկտ-Պետերբուրգի բժշկական համալսարանների ասպիրանտուրաներում։
1978-1982թթ աշխատել է Արագածի և Արարատի շրջանային հիվանդանոցներում՝ որպես վիրաբույժ, 1982-1992թթ. եղել է Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր։
2006թ.-ին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1996-2007թթ. եղել է ԵՊԲՀ-ի Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։
2010թ.-ից Եվրոպայի կրծքային վիրաբույժների ասոցիացիայի անդամ է։
Վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 1992թ.-ից մինչև 2020 ղեկավարում էր Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքը,իսկ 2020թ.-ից «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար։ 2007թ.-ից ԵՊԲՀ-ի Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ է։
Պարգևատրվել է ՀՀ ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով (2005թ.), ՀՀ նախագահի՝ <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ>>-ով (2006թ.), ՀՀ ՊՆ <<Մարշալ Բաղրամյան>> մեդալով (2007թ.), ՀՀ նախագահի մրցանակով (2014թ.)։
Հեղինակ է շուրջ 56 տպագիր աշխատանքի։
Աշխատանքային գործունեություն
1978-1979թթ. Հանրապետական կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում բժիշկ-ինտերն:
1979-1981թթ. աշխատել է Արագածի Շրջանային կենտրոնական հրվանդանոցում որպես վիրաբույժ:
1981-1982թթ.աշխատել է Արարատ քաղաքի ամբուլատորիայում որպես վիրաբույժ:
1982-1985թթ.աշխատել է Երևանի բազային բժշկական N1 ուսումնարանում որպես վիրաբուժության դասատու:
1985-1992թթ.աշխատել է Երևանի «Շտապ օգնության» ԳԲԿ-ի կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր:
1992-2020թթ. աշխատել է Երևանի «Շտապ օգնության» ԳԲԿ-ի, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ:
1992-2006թթ.աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի, ապա ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի ընհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ՝ համատեղության կարգով:
2006թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Վիրաբուժական տակտիկան կրծքավանդակի թափանցող հրազենային վնասվածքների դեպքում» թեմայով (ԺԴ. 00.15.«Վիրաբուժություն») և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2006-2011թթ. նշանակվել է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ՝ համատեղության կարգով:
2011-2021թթ..հրամանով հանդիսացել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար:
2018թ.- ից Թորակալ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ:
2020թ.-ից «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար:
2021թ.-ից ԵՊԲՀ-ի հետբուհանական և շարունակական կրթության ֆակուլտետի կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ: