Astudio ՏՏ ընկերությունը կայքերը պատրաստում է պրոֆեսիոնալ մոտեցմամբ, ինչը հնարավորություն է տալիս խուսափել շահագործման խնդիրներից, ապահովել բարձր անվտանգություն և ռեսուրսի արագ աշխատանք։ Դառնալով ընկերության գործընկերը՝ պատվիրատուները ստանում են երկարաժամկետ լուծումներ ու վստահելի մասնագիտական կազմի աջակցություն։
Աշխատանքների փուլերը ներառում են`
Տեխնիկական նկարագրի կազմում: Ռեսուրսից արդյունք ստանալու համար այն նախագծվում և ծրագրավորվում է նախապես համաձայնեցված պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով ֆինանսական հնարավորությունները և հնարավորինս մատչելի գործիքների ընտրությունը։
Հեղինակային դիզայնի ստեղծում: Բիզնես գաղափարներին տրվում են ստեղծագործական լուծումներ առանց պատրաստի դիզայներական շաբլոնների օգտագործման, ներկայացնելով դիզայնի մի քանի տարբերակ։
Զրոյից ծրագրավորում: Կիրառվում են HTML5, CSS, PHP, JavaScript, Ajax, SQL, MVC, node.js և նորագույն այլ տեխնոլոգիաներ։
Կառավարվող CMS-ների ստեղծում: Ստեղծվում են ադմինիստրացիոն համակարգեր, որոնց միջոցով պատվիրատուն կամ նրա ներկայացուցիչը ցանկացած ժամանակ, առանց ծրագրավորող ներգրավելու, կարող է ամբողջովին խմբագրել ինֆորմացիան՝ զերծ մնալով սպասարկման հետագա ծախսերից։
Տեքստերի կազմում և ձևավորում: Անհրաժեշտ տեքստերը կազմվում են որոնման համակարգերում SEO-ի առաջխաղացման կանոններին համապատասխան՝ ապահովելով ունիկալ տեքստեր և որակով թարգմանություններ։
Անվտանգության ապահովում: Քանի որ հայտնի և լավ ուսումնասիրված CMS-ներն առավել խոցելի են, ընկերությունը որդեգրել է մաքուր ծրագրային կոդերով և առանց CMS շաբլոնների աշխատելու քաղաքականություն։
Astudio-ի տվյալներն ու գործունեության ուղղություններն են՝
Հիմնադրվել է՝ 2009 թվականին։
Ոլորտներ՝ Digital, Software and Web Development, AI։
Ծառայություններ՝ Websites, CRM, ERP, APPS, SEO, AIO, AI (ChatGPT) integrations։
Տեղակայումը՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 38/15։
Շուկաներ՝ Հայաստան, ԱՄՆ, Եվրոպա, Իսրայել, ՌԴ, Ղազախստան։